Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Պրահայի փոխքաղաքապետ եւ մշակույթի, տուրիզմի եւ միջազգային կապերի պատասխանատու Յան Վուլֆը իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է Արցաքի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ու նրան աջակցող Թուրքիայի կողմից իրականացված հարձակումը։ Նա իր աջակցություն է հայտնել առաջինը քրիստոնեություն ընդունած հայ ժողովրդին , որը 100 տարի առաջ ցեղասպանություն է ապրել թուրքերի կողմից։
Բառացիորեն նա գրել է՝ ,,Որպես քրիստոնյա ՝ ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի պետության և նրա կողմից աջակցվող Թուրքիայի բանակի հարձակումները Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի և բուն Հայաստանի վրա: Հայերը տառապել են թուրքական ցեղասպանությունից 100 տարի առաջ, և այսօր դա ոչնչով չի տարբերվում Հայերն առաջիններից էին, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսի ուսմունքը, ուստի եկեք աղոթենք նրանց համար և թույլ չտանք, որ նրանք ոչնչանան անհավատների ձեռքով: Սուրբ Մարիամ, աղոթիր Հայաստանի համար և նայիր նրա ժողովրդին,,։
 
Orer.eu
 
 
Jako křesťan, katolického vyznání zásadně odsuzuji útoky Ázerbájdžánského státu a jeho armády podporované Tureckem v Náhorním Karabachu na tam žijící Armény a na Arménii samotnou. Arméni trpěli před 100 lety tureckou genocidou a dnes tomu nemusí být jinak. Arméni byli jedni z prvních kdo přijali učení Ježíše Krista a tak se za ně modleme a nedejme jim zahynouti rukou jinověrců. Panno Maria, oroduj za Arménii a opatruj její lid 🙏 🤍